Category: Մայրենի

մայրենի ստուգատես

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Աղվեսի պոչի անունից պատմություն

Եսել աղվեսի պոչնենեմ շատ եմ երջանիկ այս օր: Որովհետև աղվեսն ինձ թողել է թակարդում: Վատը այն է որ ինձ թողել է թակարդում, իսկ լավը որ ես ազատվել եմ աղվեսից: նա նախանձել էր վոր նա պոչ չունին իսկ այնքանը ունեն, և նա գնացել է ասի վոր նրանքել իր պոչը կտրեն:

Թվական

Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7-յոթ

5-հինգ

9-ինը

4-չորս

10-տաս

19-տասինը

95-ինսունհինհ

51-հիտցունմեկ

64-վացունչորս

60-վացուն

35-եռեսունհինգ

40-քառասուն

80-ուտցուն

82-ուցուներկու

99-ընսունըինը

100-հայրուր

200-երկուհարկուր

900-ըինըհայուր

126-հայուրքսանվեց

931-ըինըհարյուրեռեսունմեկ

1000-հազար

20 000-երկուհազար

3006-յերեքհազարվեց

5800-հինգհազարութհայուր

9325-ինըհազարերեքհայուրքսանհինգ

1 000 000-միլյօն

3 245  614-իրեքմիլյոն երուհայրուրհազար քառասունհազար հինգ հազար վեցհա

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երրորդ

4-րդ-չորրորդ

5 -րդ-հինգերորդ

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերորդ

8 -րդ-ութերորդ

9 -րդ-իններորդ

10 -րդ-տասներորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:

Ութսուն, ութսուներկու, ութսուն չորս, ութսունվեց, ութսունութ,

  1. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:

վացուն մեկ, վացուն երեք, վացուն հինգ, վացուն յոթ, վացուն ինը

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

հասկացողին մեկ ասես չհասկացողին

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
  2. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ –

Ածականներ –

Թվականներ —

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանից և թռավ վարդենի վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

օգտակարը, վարդենու, անդադար, օգուտ, միջատ

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

վարդենի-վարթենիներ, տեր-տերեր, պարոն-պարոներ, կենդանի-կենդանիներ, ոսկի-ոսկիմեր

Օրինակ՝ մեղու-մեղուներ

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

թռավլ, հարցրեց, թողնում, կերակրում, շինում

Օրինակ՝ հարցնել, կարծել։

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի- օգտակար

շերամ- իմաստուն որդ

մետաքս- քնքուշ

ճիճու- շատակեր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար – Դադարում՝ ընդհատում չունեցող, անընդհատ:

ապերախտ – Երախտիքը մոռացող, երախտամոռ:

անխնամ – Առանց խնամքի՝ հոգացողության՝ թողնված, անուշադրության մատնված:

վարդենի – վարթի ծառ

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան

Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանից և թռավ վարդենի վրա:

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մեղուն վարդենու վրա նստած բզբզումն էր իսկ մարդ մտածում էր որ Շերամը ավելի օգտակար կենթնի էր:

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

հեքիյաթը նրա մասին էր որ բնության մեջ բոլոր կենդանիները բնությանը օքութ են տալիս և սխալ է նրանց միմյանց հետ համեմատելը կամ որոշել ով է ավելի շատ օգուտ տալիս:

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

  • Միջին փեթակում, որում ապրում են մի քանի հազար մեղուներ, տարեկան կարող են հավաքել 20-ից 45 կգ մեղր՝ կախված տեղանքից, եղանակից և այլ գործոններից
  • 100 գրամ մեղր հավաքելու համար մեղուն պետք է թռչի մոտ 46 հազար կիլոմետր, ինչը գերազանցում է երկրի հասարակածի երկարությունը

Գոյական

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներԻր ցույց տվող գոյականներ
 գնդապետ Գունդ
 եգիպտացի եգիպտացորեն
  թզուկ  կառք
 կառապան վաճառասեղան
 վաճառական ուղի
 վաճառական հնդկահավ
 հնդիկ
վիրաբույժ
հացթուխ
խոհարար
լրագրող
հետախույզ

վերելք
դերձակ
հացահատիկ
խոհանոց
լուր
լրագիր
 հետք
օձ
օձիք
  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ –նաբակ

Ռազմական նավ –ռազմա ննաբ

Նավի հրամանատար –նավապետ

Մարդ, որը վարում է նավը –նավավար

Նավ, որը լողում է ջրի խորքերում –սուզանավ

Նավի վրա ծառայող մարդիկ –նավաստի

Նավերի հանգստավայր –նավահանգիստ

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ-օդաչու

Տոմս-տոմսավար

ժամ – ժամագործ

Փոստ-փոստագործ

Լող-լաղորդ

Քաղաք-քաղաքապետ

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մանկիկ, մայր,զավակ, որդի
Ի՞նչ-մանկություն, գագաթ, առյուծ

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափ. ահ
ավարտ, վերջ
տառապանք, տանջանք
հարձակում, գրոհ
հոտ, բույր
որոշում, վճիռ
բողոք, գանգատ
ցավ, կսկիծ
հռչակ, համբավ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, երշիկ, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներՈչ շոշափելի գոյականներ
երշիկԵրազ
վերարկու հյուս
հացկասկած
քար պատիվ
թմբուկ ճաշակ
կարոտ
արձագանք
բնավորություն
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբվերջ
հարգանքարհամարհանք
վնասօգուտ
հաղթահարելպարտություն
լույսխավար
պատիժներում

 Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։
  2. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –

Գրող –

Մարզ –

Գետ —

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչ հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:

եր-ով վերջացողներ-

ներ-ով վերջացողներ-

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ –

Գառ –

Գառնուկ –

Բառ –

լեռ –

ժայռ –

ձեռք –

ձեռնոց –

հարս –

խոտ –

ոտք –

մուկ –

ձուկ –

ձմերուկ –

արմատ –

թոռ –

աթոռ –

դուռ –

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, մանկության, տիրոջ, շարժման, թփի:

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի ( այգի) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուր) սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներ):

19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Արագած ( լեռ) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա ( թագավոր) անունով։

Արագածի ( լանջեր) հոսում են սառնորակ աղբյուրներ։

Տրիորե

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանթ բառերն ու բացատրի՛ր:

դյություն-կախարդաան

  • Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության գարունը:

Այս բանաստեղծությունը հմայիչ էր և գեղեցիկ

  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծության ընթերցումը:

  • Ստեղծագործական աշխատանք: Ընտրի՛ր այս վերնագրերից մեկը ու հորինի՛ր պատմություն:

Պինգվիններ

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Պինգվինները շատ հետաքրքիր արարածներ են։ Չնայած նրան, որ գիտնականները դրանց դասում են թռչունների շարքը, այս թռչունները բացարձակապես կարողանում թռչել։ Դրա փոխարեն, այս փետրավորները հրաշալի լողում և սուզվում են։ Պինգվինները հիմնականում ապրում են հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում։ Այս զարմանալի թռչունները բացարձակապես չեն վախենում ուժեղ ցրտից, քանի որ պատշպանված են ճարպի հաստ շերտով և խիտ փետուրներով։ Նույնիսկ ամենախիստ ձնաբքին, երբ քամին փչում է ամենամեծ արագությամբ, պինգվինի վրա փետուր անգամ չի շարժվում։ Ահա թե ինչ ամուր են կպած դրանք պինգվինի մարմնին։

Նրանց փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ: Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ: Մարմնի զանգվածը 3–45 կգ է: Ոտքերը կարճ են, հաստ: Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս նրանք թիավարում են:

Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Պինգվինները բնադրում են մերձափնյա շրջաններում՝ հսկայական գաղութներով (մինչև 1 մլն պինգվին)։ Որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ: Բույնը դնում են ժայռերի ծերպերում, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա: Ձվերը սովորաբար երկուսն են լինում։ Մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն դրանք պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի մաշկային ծալքով:

Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, այդ պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Ուստի ձագերին կերակրում են ծնողները:

Պինգվինները սնվում են հիմնականում ձկներով, փափկամարմիններով և խեցգետիններով: Երբ ձագերը մեծանում են, տարեց պինգվիններից մեկը դառնում է նրանց լողի «ուսուցիչը»:

Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը:

Առաջադրանքներ

1 Ինչո՞ւ են գիտնականները պինգվիններին դասում թռչունների շարքը։ Տեքստից դո’ւրս գրիր այդ հիմնավորումը հաստատող մեկ փաստ։

Գիտնականները դրանց դասում են թռչունների շարքը, այս թռչունները բացարձակապես կարողանում թռչել։ Դրա փոխարեն, այս փետրավորները հրաշալի լողում և սուզվում են:

2 Որտե՞ղ են ապրում պինգվինները։ Նշի՛ր ճիշտ պատասխանը

  • Հարավային բևեռում գտնվող Անտարկտիդա մայրցամաքում
  • Հյուսիսային բևեռում
  • Արևադարձային անտառներում
  • Հարավային Ամերիկա մայրցամաքում

3 Որո՞նք են ամենախոշոր պինգվինները և որքա՞ն է դրանց չափը։ Տեքստից դո՛ւրս գրիր այս մասին պատմող հատվածը։

Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ:

4 Ինչպե՞ս են պինգվինները տեղաշարժվում սառույցի, ցամաքի և ձյան վրա։

Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:

Որտե՞ղ են բնադրում նրանք։ Ընդգծի՛ր միակ սխալ պատասխանը։

  • ժայռերի ծերպերին
  • մերձափնյա շրջաններում
  • սառույցի վրա
  • ջրի տակ
  • ծառի արմատների տակ
  • քարերի մեջ

6 Տեքստից դուրս գրի՛ր պինգվին ծնողների մասին պատմող հատվածները։

Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, այդ պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Ուստի ձագերին կերակրում են ծնողները:

7 Գտի՛ր տեքստում կապույտով ընդգծված բառերի հականիշները։

փոքր -մեծ

կարճ-երկար

ամուր- թույլ

հարավային-հյուսիսային

8  Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

գիտնականները. ոտքեր, թռչուններ, պինգվիններ

9 Տեքստից դո՛ւրս գրի՛ր պինգվիններին բնութագրող 2-4 բառ։

Խաղաղասեր, հետաքրքիր, հոգատար, քնքուշ

10 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «հրաշալի», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

 

Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:

դերվիշ-Մահմեդականների թափառական կրոնավոր:

 կարպետ-Գորգ

 զվարճանում- Ուրախանում

 փինաչի- Հնակարկատ

մունետիկներ- (պատմական) Արքունական պաշտոնյա, որ բնակավայրում ի լուր ամենքի հայտարարում Էր թագավորական հրովարտակները, հրամանները ևն

 բիզ – Հերյուն

վզակոթ- Վզի ետևի մասը, ծոծրակի ստորին մասը

տիկերն-Կենդանիների (առավելապես՝ այծի և ոչխարի) մորթու (առանց փորի կողմը կտրելու) տոպրակ՝ գինի և այլ կարգի հեղուկներ լցնելու համար:

Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

 խոնարհություն- Խոնարհ լինելը, խոնարհի հատկությանը

 տանտիրոջն տուն+տերր

Անպակաս-պակաս չունի

 Անհնազանդներ – չհնազանդվել

 կեսգիշեր կես+գիշեր

ջրկիրներ-ջուր բերող

Նախադասություն

Նախադասություն

Երբ մենք խոսում ենք կամ գրում ենք, մեր մտքերը արտահայտում ենք ոչ թե առանձին բառերով, այլ բառերի շարքերով:

Բառերի այն շարքը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն:

Յուրաքանչյուր նախադասություն սկսվում է մեծատառով, իսկ վերջում դրվում է վերջակետ:

Նախադասություն կազմող բառերը կոչվում են նախադասության անդամներ:

Նախադասության կարևոր, անհրաժեշտ անդամները կոչվում են նախադասության գլխավոր անդամներ:

Նախադասության կազմի մեջ մտնող մյուս բոլոր անդամները կոչվում են նախադասության երկրորդական անդամներ:

Նախադասության այն անդամը, որը ցույց է տալիս գործողություն կատարող առարկան, կոչվում է ենթակա:

Ենթական պատասխան է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:

Նախադասության այն անդամը, որը ցույց է տալիս, թե ի՞նչ է անում, ի՞նչ է լինում ենթական, կոչվում է ստորոգյալ:

Ստորոգյալը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և նման այլ հարցերի:

Ենթական և ստորոգյալը միշտ միասին են լինում, նրանք անբաժան են: Ենթակային առաջադրվող հարցը տրվում է ստորոգյալի հետ: Ստորոգյալին առաջադրվող հարցը տրվում է ենթակայի հետ:

Ենթակայի կատարած գործողությունը կարող է արտահայտվել ոչ միայն մեկ բառով, այլ երկու բառերի կապակցությամբ: Օրինակ՝ ճամփա ընկնել, մեջ ընկնել:

Նախադասության երկրորդական անդամները կոչվում են լրացումներ:

Առաջադրանքներ

  1. Տեղադրի՛ր վերջակետերը, առանձնացրո՛ւ նախադասությունները: կարդա՛ ստացված առած-ասացվածքները:

Ծառի տակին պառկածի բերանը տանձ չի ընկնի: Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը: Երկու նապաստակի հետևից վազողը մեկն էլ չի բռնի ամեն անգամ գետը գերան չի բերի

  1. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը և կկարդաս հայկական առածներ: մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի: (երկու, մի)

Ամառվա փուշը ձմեռվա նուշն է: (ամառվա, ձմեռվա)

Այսօրվա գործը վաղը չեն թողնի: (այսօրվա, վաղվա)

  1. Յուրաքանչյուր նախադասությունից հանի՛ր բառեր այնպես, որ մնան միայն գլխավոր անդամները:

Ուրախ ու պայծառ ժպիտով տղան մոտեցավ ընկերոջը:

Տղան մոտեցավ

Շնից վախեցած աղջիկը վազեց դեպի տատիկն ու մայրիկը:

Աղջիկը վազեց

Մուկը զարմացած նայում է կատվին:

Մուկը նայում է

  1. Գտի՛ր յուրաքանչյուր նախադասության ենթական ու ստորոգյալը:

Նախնադարյան մարդն ապրել է քարանձավում, ժայռերի մեջ: Նա իր բնակավայրը տաքացրել է խարույկով: Նա զբաղվել է որսորդությամբ: Նախնադարյան մարդը որսած միսը խորովել է խարույկի վրա: Մարդն ապրել է մյուսների հետ՝ խմբերով: Խումբն առաջնորդել է ամենափորձված ու քաջ որսորդը:

  1. Յուրաքանչյուր նախադասության մեջ հարցի փոխարեն դի՛ր համապատասխան ենթակա:

Առավոտ ծեգին (ի՞նչը) իր զիլ կանչով արթնացնում է գյուղացիներին:

Անձրևից թրջված (ինչե՞րը) շտապում էին դեպի մրջնանոց:

Ժրաջան (ինչե՞րը) ծաղիկների նեկտարից անուշ մեղր են պատրաստում:

  1. Յուրաքանչյուր նախադասության մեջ հարցը փոխարինի՛ր ստորոգյալով:

Լեռնագնացները (ի՞նչ էին անում) Արագածի ձյունապատ գագաթը:

Դեղին օդապարիկը (ի՞նչ է անում) երկնքում:

Նախադասություն

Իմ ուսուցիչը

Իմ սիրելի ուսուցիչը դա մանկապարտեզի ընկեր Լիլիթն է: Նա շատ բարի է: Նա կարճ մազեր ունի: Ես իր մանկապարտեզում եմ եղել Հենրիի և Ալենի հետ:

Ո-Օ

1. Օդ, օրինակ, օգուտ, օղ, օր բառերից կազմիր ուրիշ բառեր` դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում: Օրինակ` օրոր— օրորոց, մեղմօրոր, օղակ, ականջօղ, օրացույց, ամենօրյա

2. Բաց թողնված տեղերում լրացրու ո կամ վո: որբ, երկվորյակ, արջաորս, հոգեորդի, զինվոր. բարձրաոլտ, բանվոր, անորակ, բարձրորակ, ոլեյբոլ:

3. Բաց թողնված տեղերում լրացրու օ կամ ո: Ամենօրյա, ամանօրյա, անօրինական, հանրոգուտ, օրըստօրե, մեղմ-րեն, մեղմորոր, հոգուտ, տնոորեն, նախորոք, շաբաթօրյակ, բաց-օթյա, պարզօրոշ, արծաթազոծ:

4. Օրինակին հետևելով` որակ, որս, որդի, որջ արմատներից 2-ական բառ կազմիր: որոշ— որոշակի, պարզորոշ, օր-օրացույց, ծաղիկ-ծաղկաման, հեռու-հեռուստացույց,մայր-մայրամուտ, որակ-որակական, որս-որսորդ, որդի-որդիական, որջ-արջաորջ

5. Շարքերից ընտրիր և դեմ դիմաց գրիր հոմանիշ բառերը:

ա) ոսոխ, որջ, որձ, ողորկ, որթ, որմ Ոսոխ-թշնամի, որջ-բույն, որձ-արու, որթ-ճիճու, որմ-պատ

բ) հարթ, պատ, թշնամի, արու, վազ, բույն Հարթ-տափակ, պատ-որմ, թշնամի-ոսող, արու-որձ, վազ-որթ, բույն-որջ

6. Լրացրու օ. ո, վո:

Թռչնորս, կով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի, մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, ոդիսևս, միջօրե, տափօղակ, անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրօրակ, օհմակ, ոլտ, արծաթազօծ, փոխօգնություն, հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստորե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենորակյալ, որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Վոլգոգրադ:

7. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ: Զվարթնոց, օդանավակայան, լավ կրկնօրինակ, Քաջհայորդդի, առասպելական ոդիսևս 8. Առաջադրանք 6-ից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ: Առավոտյան մենք հավաքեցինք իրերը գնացին օդանավակայան: Ես նրան խնդրեցի չօգնել ինձ: Այդ խանութի ապրանքները շատ ցացրորակ է: Նա միշտ ճերմակ օձիքով է: Իմ ընկերը ունի տափօղակ: