Category: Uncategorized

Բնության փոփոխությունները

  1. Եթե ծառը կտրեն մարդիկ չէր լինի:

2. Եթե մեղու չլիներ մեղր չէին լինի:

3. Եթե աղվես չլիներ ճագարների կշատանայն:

4. Եթե չլիներ մեղու ծաղիկները վատ կաճեին:

5. Եթե մոծակ չլինի գորտ չի լինի աղավնի չի լինի երեխա չի լինի:

No title

Однажды Солнце и сердитый северный Ветер затеяли спор о том, кто из них сильнее. Долго спорили они и, наконец, решились померяться силами с путешественником, который в это самое время ехал  по большой дороге.
– Посмотри, – сказал Ветер, – как я налечу на него: мигом сорву с него плащ.
Сказал – и начал дуть изо всех сил. Но чем более старался Ветер, тем крепче закутывался путешественник в свой плащ: он ворчал на непогоду, но ехал всё дальше и дальше.
Ветер сердился, осыпал бедного путника дождём и снегом; проклиная Ветер, путешественник надел свой плащ в рукава и подвязался поясом. Тут уж Ветер и сам убедился, что ему плаща не сдёрнуть.
Солнце, видя бессилие своего соперника, улыбнулось, выглянуло из-за облаков, обогрело, осушило землю, а вместе с тем и бедного полузамёрзшего путешественника.
Почувствовав теплоту солнечных лучей, он благословил Солнце, сам снял свой плащ, свернул его и привязал к седлу.
– Видишь ли, – сказало тогда Солнце сердитому Ветру, – лаской и добротой можно сделать гораздо более, чем гневом.

Выполни задания.

1. Назови героев произведения.

а) Солнце, Ветер, путешественник
б) Солнце, Ветер
в) Солнце, Ветер, Лошадь

2. Где, в каком месте происходят события, описанные в тексте?

a) на лесной тропинке
б) в горном ущелье
в) на большой дороге

3. О чём спорили Солнце и Ветер?

.а) кто из них нужнее
б) кто из них сильнее
в) кого из них больше любят.

4. Восстанови последовательность действий путника в ответ на старания Ветра.

а) ехал всё дальше и дальше
б) крепче закутывался
в) надел свой плащ в рукава
г) ворчал на непогоду
д) подвязался поясом

5. Восстанови последовательность действий Солнца.

а) выглянуло
б) улыбнулось
в) осушило
г) обогрело

6Выпиши из текста определения, данные автором Ветру.

7. Выдели  из текста слова, помогающие понять, о чём главном нам хотел сказать автор.

Ջ. Ռոդարի «Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով»

Այո՜, Ջովանինո  Անբանը    հայտնի  ճանապարհորդ էր:  Ճամփորդեց  նա,  ճամփորդեց  և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով:

— Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:

Պատասխանի փոխարեն, այս մարդը  գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց  Ջիովանինոյին.

_Տեսնո՞ւմ ես:

_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:

_ Ա՛յ սխալվեցիր:  Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ  մատիտների փշրանքները  սրելով   դարձնի նոր մատիտներ:  Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:

_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն –  ուրիշ ի՞նչ կա:

_Ուրի՞շ,  մենք   Չկախիչ էլ  ունենք:

_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:

_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ:  Կախիչից ի՞նչ  օգուտ, եթե բան չունենամ կախելու:    Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է:  Նրանից ոչինչ կախել պետք  չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:  Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ:  Եթե ինչ- որ մեկին  պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար:  Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք  ունենք   և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք   Չկախիչներ տղամարդականց համար,   առանձին Չկախիչներ՝  կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց  է:

_ Լա՜վ,  էլ ի՞նչ կա:

_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում:  Ունենք նաև Չհրացան:

_Վա~յ, ինչ սարսափելի է:

_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը  այնքան էլ հրացան չէ:  Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:

_Ինչպե՞ս  թե, իսկ ո՞նց է դա լինում:

-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում,   մենք անմիջապես Չշեփոր ենք  փչում և կրակում Չհրացանից, և  պատերազմը հենց այդ պահին դադարում է:

_Ինչ հրաշալի  է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:

Advertisement

Առաջադրանքներ

Փորձի՛ր «Չ»-ով սկսվող երկրի բառարան ստեղծել, որտեղ գրված կլինեն այդ երկրում գոյություն ունեցող իրերը և դրանց նշանակությունը։

Ինքդ ո՞ր երկրում կուզեիր հայտնվել։ Ի՞նչ կանեիր, եթե հանկարծ երազանքդ կատարվեր։

Դո՛ւրս գրիր հրամայական և բաչականչական հնչերանգ ունեցող նախադասությունները։

Հիմա ի՛նքդ փորձիր նմանատիպ հեքիաթ հորինել։

Ջ. Ռոդարի «Սխալ արձագանք»

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ ~է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  1. Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  2. Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-արտահայտել

բարկանալ-բարկությամբ

հիմնադրել-Հիմնել

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

հասարակ-առաջին

հանգիստ-անհանգիստ

մեծ-փոքր

հիմար-գիտուն

հասարակ-հատուկ

  1. Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
  2. Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
  3. Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  4. Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  5. Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր:

Ջ. Ռոդարի «Թարս հարցեր»

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դարձավ , երբեք, անհամ, ամբողջ

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած բ/կամակոր գ/հակառակ կողմով դ/բոլորին հակառակ
  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

վատ – լավ

սովորական – անսովոր

Պարզ – դժվար

  1. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական -տաղա, դ’արկ

ածական – սովորական, պարզ

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է
բ/չէր կարողանում
գ/դնեն
դ/դարձավ

8. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
Հագին հազար շապիկ:

կաղամբ

10. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

11. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

12. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

13. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

14. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր:

Վագր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է:

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրը հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Advertisement

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:

No title

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 9։

1) 994929

2) 999499

3) 994992

4) 999992

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

1) 1, 10, 333, 4044, 5595

2) 1001, 101,20001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 223, 222, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 8-ին․

1) 8, 16, 24, 32, 28

2) 8, 80, 800, 40, 16

3) 18, 28, 68, 38, 68

4) 7, 9, 11, 21, 32

4․ Քանի՞ սանտիմետր է 2/5 մետրը։

1) 30

2) 40

3) 250

4) 100

5․ Գտի՛ր թիվը, որը 7-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 36

2) 37

3) 38

4) 39

6․ Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 3

4) 100

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8ց 840կգ < 8ց *40կգ։

1) 8

2) 1

3) 9

4) 7

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 6 ժամ 35 րոպեն րոպեներով․

1) 335

2) 395

3) 525

4) 751

10․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 2000

2) 1200

3) 6400

4) 1600

11․ Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 2-ի և՛ 3-ի։

1006

12․ Ուղղանկյան երկարությունը 120 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 3/4-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

420

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։ Ճառագայթ է կոչվում երկրաչափական այն պատկերը, որն ունի սկիզ, բայց վերջ ։

14․ Հաշվիր 220։(5+10:2)-2*10+6։(1+2) արտահայտության արժեքը։

4

15․ Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր խնձոր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խնձոր պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի խնձորներ։

11

16 Երբ ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 5 սմ-ով, իսկ երկարությունը՝ 10 սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվեց 80 սմ-ի։ Որքա՞ն էր ուղղանկյան պարագիծը։

50

17․Սովորողը տնային հանձնարարությունը կատարեց 1 ժամ 15 րոպեում։ Այդ ժամանակի 1/5-րդը նա օգտագործեց մաթեմատիկայի հանձնարարությունը կատարելու համար, 18 րոպեն մայրենիի հանձնարարությունները կատարելու համար, իսկ մնացած ժամանակը պատմվածք կարդալու համար։ Քանի՞ րոպե հատկացվեց պատմվածք կարդալու համար։

42 ր

Բայ

Բայի ժամանակը

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի:

Ներկա ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է այժմ, ներկա պահին:

Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է ներկա պահից առաջ, անցյալում:

Ապառնի ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է ներկա պահից հետո, ապագայում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծված բառերին նայի՛ր և ասել բառն անհրաժեշտ ձևով գրի՛ր:

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց

  • Թթու է:

Երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է

  • Թթու է:

Եթե աղվեսի դունչը խաղողին չհասնի, …

  • Թթու է:

Աղվեսի դունչը խաղողին չի հասնելու, …

  • Թթու է:
  1. Նայի՛ր ընդգծված բառերին և գցել բառն անհրաժեշտ ձևով գրի՛ր:

Հիմարը մի քար … հորը, հազար խելոք հավաքվեցին, չկարողացան հանել:

Հիմարը մի քար … հորը, հազար խելոք հավաքվում են, չեն կարողանում հանել:

Եթե հիմարը մի քար … հորը, հազար խելոք կհավաքվեն, չեն կարողանա հանել:

Եթե հիմարը մի քար … հորը, հազար խելոք հավաքվեին, չէին կարողանա հանել:

Հիմարը մի քար … հորը, հազար խելոք հավաքվելու են, չեն կարողանալու հանել:

Օժանդակ բայ

Օժանդակ բայերը ինքնուրույն չեն գործածվում, այլ սովորական բայերի հետ:

Օժանդակ բայերն են՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին:

Եթե օժանդակ բային ավելանում է չ ժխտական մասնիկը, նրա ուղղագրությունը չի փոխվում: Օրինակ՝ եմ – չեմ, ես -չես, ենք – չենք, եք-չեք, են-չեն, էի-չէի, էիր-չէիր, էր-չէր, էինք-չէինք, էիք-չէիք, էին-չէին:

Բացառություն է կազմում է-ն, այն դառնում է չի:

Ներկա ժամանակ
Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքԵսեմՄենքենք
II դեմքԴուեսԴուքեք
III դեմքՆաէՆրանքեն
Անցյալ ժամանակ
Եզակի թիվՀոգնակի թիվ
I դեմքԵսէիՄենքէինք
II դեմքԴուէիրԴուքէիք
III դեմքՆաէրՆրանքէին
  1. Օժանդակ բայերի գործածությամբ կազմի՛ր նախադասություններ:

No title

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 433323

2) 433332

3) 334323

4) 343246

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 1, 22, 333, 4444, 5555

2) 1001, 101, 100001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 23, 22, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին․

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 201, 222, 2222, 2, 22222

4․ Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։

1) 300

2) 400

3) 2500

4) 100

5․ Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 31

2) 32

3) 33

4) 34

6․ Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 2

4) 20

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ 640կգ > 8տ *50կգ։

1) 7

2) 8

3) 6

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժամ 25 րոպեն րոպեներով․

1) 335

2) 325

3) 525

4) 75

10․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 1000

2) 1500

3) 900

4) 1600

11․ Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում են և՛ 5-ի և՛            10-ի։

1000

12․ Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

50 մ

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը) Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի երկարեւթուն։

14․ Հաշվիր 125-12*10+6։(1+2) արտահայտության արժեքը։

7

15․ Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

23

16․Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։

30 լ

17․Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը

73, 75, 77

No title

Ա․ շատախոս, հուզված, ճաշոտ, քաղցր, զվարթ

Բ․ գրպան, աթոռ, ժամացույց, գլխարկ, լուսին

Շատախոս ժամացույց. հուզված լուսին, ճաշոտ գլխարկ, քաղցր գրպան, զվարթ աթոռ:

Քաղցր գրպան

Կար չկար մի բարի պապիկ կար նա սիրում էր քախցր: Եվ նա պահում էր իր գրպանում կոնֆետներ: Մի օր գրպանի կոնֆետները շոկոլադից էին, այդ օրն էլ դրսում շատ շոգ էր և կոնֆետները հալվել էին պապիկը իր ձեռքը մտցրեց գրպանը և ըզգաց որ իր ձեռքերը շոկոլադով էր լավ է որ այտեղ կար պուլպուլակ նա լվաց վեց և ասաց:

-Վերջ ես ել չեմ դնի գրպանի մեջ շոկոլադ – և այդ պահից նա ել շոկոլադ չդրեց գրպանը